«  Հունիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին

ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին

«ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ:

Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:

Կեցցե Հայոց երկիրը, կեցցե Եկեղեցին Հայաստանյայց, որ ունեն Մեծ Նախագահ և Մեծ Հայրապետ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան

Հիշեցնենք, այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։