«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ճանապարհները Հայաստանում. Դավթաշենի կամրջին 27 ավտոմեքենաներ են բախվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Ճանապարհները Հայաստանում. Դավթաշենի կամրջին 27 ավտոմեքենաներ են բախվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում,  Վայոց ձորի մարզի Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նշենք՝ Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը փակ է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:
Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Լրացված. Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է․ հայտնում է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։