«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է.

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։