«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար կսահմանվի 208.42 դրամ սակագին։

Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։