«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՀՊՄՀ Restart. ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը խախտել է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը

ՀՊՄՀ Restart. ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը խախտել է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը

ՀՊՄՀ Restart նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

««ՀՊՄՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը 2018 թվականի նոյեմբերի 29-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդին ուղարկել է տեղեկատվություն ստանալու հարցում, որտեղ մասնավորապես նշված էր՝

ՀՀ ԿԳ նախարարության կողմից արդյոք հաստատվա՞ծ է ՀՊՄՀ ներկայիս ուսանողական խորհրդի կանոնադրությունը։ Եթե այո, խնդրում եմ նշել՝ ե՞րբ է հաստատվել և ուղարկել սույնը հաստատող որևէ փաստաթուղթ։

Հարցումը տալուց անցել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա, ինչպես նաև լրացուցիչ աշխատանք պահանջող հարցերի համար տրամադրվող 30-օրյա ժամկետը, սակայն ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը չի տվել բովանդակային ոչ մի պատասխան, ուստի խախտվել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։

Նշենք նաև, որ մինչ այդ ուսանողական խորհրդին ուղարկվել է ևս մեկ հարցում, որտեղ մասնավորապես նշված էր․

1. Խնդրում եմ տրամադրել 2015-2018 թվականների ընթացքում ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումների արձանագրությունները։
2. Խնդրում եմ տրամադրել 2015-2018 թվականների ընթացքում ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումների համար օգտագործված միջոցների ֆինանսական հաշվետվությունները։

Սույն հարցմանը ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը պատասխանել է ժամանակին, սակայն՝ ՈՉ ՊԱՏՇԱՃ կերպով, հարցմանն ի պատասխան մասնավորապես նշելով`

2015-2018 թվականների ընթացքում ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումները և դրանց նպատակները հիմնվել են ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կանոնադրության «Ուսանողական խորհրդի խնդիրները և նպատակները» դրույթի 1-ին,2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերին:

Ուսանողական խորհրդի 2015-2018 թվականներ ընթացքում կազմակերպված, ներկայումս ընթացքի մեջ գտնվող և ապագայում ծրագրվող միջոցառումների և ծրագրերի մասին կարողա եք տեղեկանալ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կայքից և ՀՊՄՀ ուսանողական խորհրդի Facebook սոցիալական կայքի էջից:

Նշենք, որ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնը բացարձակապես դատարկ է, և կայքում տեղ գտած ինֆորմացիայի մի մասը չի համապատասխանում իրականությանը։

ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը ըստ ուխ կանոնադրության ներկայացնում է ուսանողների շահերը։ Այն գործում է նաև վերջիններիս ֆինանսավորմամբ, հետևաբար պարտավոր է հաշվետու և բաց լինել իր շահառուներին։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը՝
https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372

Հ․Գ․Նշենք նաև, որ ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը նախկինում խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը՝ 4-րդ հոդվածի 8-րդ մասով՝ ծավալելով ապօրինի գործունեություն։

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի լիազորված մարմին, հետևաբար խնդրում ենք Ձեր դիրքորոշումը տվյալ խնդիրների վերաբերյալ։

Շնորհակալություն»։

ՀՊՄՀ Restart