«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ի գիտություն քաղաքաբնակ կենսաթոշակառուների

Ի գիտություն քաղաքաբնակ կենսաթոշակառուների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

Քաղաքաբնակ կենսաթոշակառուն ինչպես կարող է տեղեկանալ, թե հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարող է իր կենսաթոշակն ստանալ անկանխիկ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։

Քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակն ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝  նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։

Ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է https://bit.ly/3sZNQMS հղումով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: