«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Ի՞նչ նպատակով է ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելում Հայաստան և Ադրբեջան. Փոլ Գոբլի մեկնաբանությունը (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով է ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելում Հայաստան և Ադրբեջան. Փոլ Գոբլի մեկնաբանությունը (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի վերլուծաբան, Լաչինի ու Մեղրիի փոխանակումն առաջարկող հայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցն առաջին հերթին կապում է Իրանի հարցի հետ։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդականը (1990-ականների սկզբին) ամերիկացի լրագրող Զոան Լիսոսկիին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յություբյան ալիքում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փորձում է այնպես անել, որ Իրանն ամբողջությամբ նահանջի իր դիրքերից, կուզենար առաջին հերթին հասկանալ, թե Իրանի հարևան երկրներն ի՞նչ կարիքներ ունեն և ի՞նչ համագործակցություն կարող են առաջարկել։
«Ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների նախագահը կամ փոխնախագահը ինչ-որ տեղ են գնում, դա ինքնին կարևոր իրադարձություն է, դա ազդանշան է, և, իհարկե, փոխնախագահի Հարավային Կովկաս գնալը և նույն ուղևորության ընթացքում Ադրբեջան և Հայաստան այցելելը, այլ ոչ թե Վրաստան և Ռուսաստան, ևս ինչ-որ կարևոր բանի մասին է խոսում։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ունի հետաքրքրությունների մեծ ցուցակ, որը պարոն Վենսը քննարկելու է Ադրբեջանի պաշտոնյաների հետ», – նշել է Գոբլը։

Փոլ Գոբլի խոսքով՝ երկրորդ հերթին նախագահ Թրամփն ուզում է համոզված լինել, որ իր «միջանցքի ծրագիրը»՝ TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա, առաջ է գնում։
Գոբլի խոսքում ակնհայտ էր կողմնակալությունն ու անթաքույց համակրանքը Ադրբեջանի հասցեին։ Նա նշել է, թե Վենսի այցը կարևոր ցուցիչ է առ այն, որ Միացյալ Նահանգներն այժմ Ադրբեջանը համարում է մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել Հարավային Կովկասում, և որ Միացյալ Նահանգներն այլևս չի դիտում Ադրբեջանը որպես նախկին խորհրդային տարածքի մի մաս։

«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները դեռևս մնում են ցածր մակարդակի վրա, և կարծում եմ՝ ամերիկացիները միայն ուրախ կլինեն, եթե դա շարունակվի, քանի որ նրանք ուզում են համոզված լինել, որ Միացյալ Նահանգներն է գերիշխող ուժը տարածաշրջանում», – նշել է Գոբլը։

Փոլ Գոբլը հարցազրույցում նշում է.

«Բայց ենթադրենք, որ Ամերիկան հարվածում է Իրանին։ Կա շատ իրական վտանգ, որ դա կարող է հանգեցնել հարավային Ադրբեջանի անջատման, կա վտանգ, որ կարող է Իրանից Ադրբեջան փախստականների զանգվածային հոսքեր լինեն։ Այս ամենը այն բաներն են, որոնց վերաբերյալ ամերիկացիներն ունեն իրենց տեսակետները, և, անշուշտ, ցանկանում են իմանալ, թե ինչ է մտածում Բաքուն։ Ես չխոսեցի այս հարցի հայկական մասի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ հայկական մասը ածանցյալ է Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև TRIPP միջանցքի վերաբերյալ մտահոգությունից, այլ ոչ թե ինքնուրույն գործոն է։ Դա նաև ազդանշան ուղարկելու միջոց է, որ Հարավային Կովկասում կան երեք երկրներ, որոնցից մեկն այժմ սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, իսկ մյուս երկուսը՝ ոչ։ Ուրեմն ո՞ւր կուղարկեք փոխնախագահին։ Բնականաբար, դուք պետք է փոխնախագահին ուղարկեք այն երկու երկրներ, որոնք դա չեն անում, և կարծում եմ, որ սա է կարևոր միտքը։ Բայց այցը Բաքու ակնհայտորեն ավելի կարևոր է, իսկ մյուսն ավելի ածանցյալ է»:

Ամբողջական՝ 168.am-ում

Հարցազրույցի տեքստային տարբերակը` այստեղ

Նշենք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Տեսանյութում՝ երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի,