«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Իրավապաշտպան. Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող: ՊՆ-ն հերքում է

Իրավապաշտպան. Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող: ՊՆ-ն հերքում է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է.

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա  վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։

Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, մոտ մեկ- երկու շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդրում եմ ՄԻՊ Anahit  Manasyan-ին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների։

Հ․Գ․Նոր տեղեկություն ստացա, որ զինվորին հոսպիտալ են տեղափոխել դեպքից 10 օր անց։ Մայրը հայտնեց նաև, որ դեպքի մասին թեժ գծով հայտնել է նաև ՄԻՊ գրասենյակին»։

ՀՀ ՊՆ-ն հերքման հաղորդագրություն է տարածել․

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։

Հավելենք նաև, որ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։ Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա»: