«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Իզաբելլա Սարգսյան. Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան (տեսանյութ)

Իզաբելլա Սարգսյան. Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան (տեսանյութ)

Ինչպես են Հայ առաքելական եկեղեցու դեմ պետաիրավական համակարգի կողմից իրականացվող անօրինական գործընթացները ազդում մեր պետության միջազգային վարկանիշի վրա, հատկապես, երբ նախաձեռնում ենք ԵՄ անդամակցություն: Կառավարության ծրագիրը, որում ամրագրված է հակասահմանադրական դրույթ՝ կապված Հայ եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու հետ, ապօրինի է:

Սահմանադրական դատարանը կարող է քաղաքական այս իրավիճակում պահպանել սկզբունքայնությունը և Կառավարության ծրագիրը համարել հակասահմանադրական:

Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի և համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ:

«Երևի հիմնական կետը այս հարցազրույցի, որի մասին առաջ չէի խոսել, կրոնական ու այլ տեսակի կազմակերպությունների տարբերությունն է: Զարմանալի է, որ պետք է բացատրել, բայց ինչ արած: Կարճ ասած, երբ աշխարհիկ իշխանությունը փորձում է աստվածաբանական հարցերի մեջ խառնվել դա աշխարհիկ տեսակետից «կրինժ» է, իսկ աստվածաբանական տեսակետից՝ հերձված ( տարբեր կրոններում տարբեր անուններ են)»:

Իզաբելլա Սարգսյան