«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Ժաննա Ալեքսանյան. Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը

Ժաննա Ալեքսանյան. Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը

«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», - բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանը:

Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում, չհաստատված, միջին ծանրության մեղադրանքի դեպքում՝ և փաստաբանի պնդմամբ ենթադրության հիմքով։  Իրոք որ ցնցող է և անպատկերացնելի։ Լավ բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում։

Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը։Եթե մեղադրանքը չհաստատվի, գոնե հոգեպես բավարարված կլինեն, որ պատժել են ընդդիմադիր կնոջը ամենասադիստական մեթոդներով։ Գլխավոր դատախազուհին վերջերս հայտարարում էր, որ հարցումները ցույց են տալիս դատախազության նկատմամբ հանրային վստահությունը աճել է։

Սա ոգևորում է դատախազությանը։ Եվ հիմա, այս դեպքով, դատախազությունն առաջնորդվում է հր վկայակոչած հանրային վստահությամբ։

Արեգնազ Մանուկյանի, նրա անչափահաս երեխայի հետ նման վարվելակերպով պատժում են նաև հանրության այն մասին, որն անընդունելի, մերժելի, անբարո է համարում նման գործելակերպը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան