«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Ջորջ Օրուել. Մարդկանց ոչնչացնելու առավել արդյունավետ միջոցը նրանց պատմությունը ժխտելն ու ոչնչացնելն է

Ջորջ Օրուել. Մարդկանց ոչնչացնելու առավել արդյունավետ միջոցը նրանց պատմությունը ժխտելն ու ոչնչացնելն է

Անասնաֆերմա 

Մարդիկ, ովքեր ձայն են տալիս անհաջողակների, գողերի, դավաճանների և սրիկաների օգտին, չեն համարվում զոհեր, այլ հանցակիցներ:
***
Որքան հասարակությունը հեռանում է ճշմարտությունից, այնքան ավելի շատ է ատում այն բարձրաձայնողներին:
***
Հայրենասերները տեղ չունեն այնտեղ, որտեղ խոսքը գնում է Հայրենիքի մասին։
***
Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:
***
Փոքրամասնություն լինելը, նույնիսկ, եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից, նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես։
***
 Գուցե կարող են ստիպել, որ ցանկացած բան ասես, բայց հո չեն կարող ստիպել, որ դրան հավատաս:
***
Կամավոր լրտեսն ամենավտանգավորն է:
***
Ազատությունն այն է, երբ կարող եք մարդկանց ասել այն, ինչը նրանք լսել չեն ուզում:
***
Նորմալ մարդը իշխանություն չի ուզում, հետևաբար, ստացվում է, որ իշխանությունը աննորմալների ձեռքին է միշտ:
***
Ամենադաժանն այն ապտակն է, որին պատասխանելու հնարավորություն չունես:
***
Մարդկանց  և ոչ մեկի շահերը չեն հետաքրքրում, բացի՝ սեփականից:
***
Երբ մենք դադարում ենք պայքարել, դա հենց այն ժամանակն է, երբ սկսում ենք մեռնել:
***
Մաքուր զգացմունքներ չեն մնացել. ամեն ինչ  աղտոտված է վախով ու ատելությամբ:
***
Կային կենդանիներ, որոնք անընդհատ կրկնում էին. «Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է»:
***                                       
Աշխարհից վերանում է օբյեկտիվ ճշմարտության հասկացությունը: 
Սուտը կմտնի պատմության մեջ: 
***
Մարդկանց ոչնչացնելու առավել արդյունավետ միջոցը դա...(նրանց) պատմությունը ժխտելն ու ոչնչացնելն է։

Ջորջ Օրուել

Վալեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: