«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կալանավորված նախկին ռազմագերին կարող է հաշմանդամ մնալ, եթե խափանման միջոցը չփոխվի (տեսանյութ)

Կալանավորված նախկին ռազմագերին կարող է հաշմանդամ մնալ, եթե խափանման միջոցը չփոխվի (տեսանյութ)

«Ազատության» փոխանցմամբ՝ ադրբեջանական գերությունից վերադարձած ու կալանավորված զինվորը կարող է ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ, եթե նրա խափանման միջոցը չփոխվի, հայտարարում է 30-ամյա Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։

Ենթասպա Արամյանը, որ գերեվարվել էր նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանային արյունալի մարտերի ընթացքում, Հայաստան վերադարձվեց գերեվարվելուց տասն օր անց։ Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո զինվորականը կալանավորվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեղադրանքով։

Փաստաբանի պնդմամբ՝ Արամյանը նախքան գերի ընկնելը թեժ մարտեր է վարել և վիրավորվել է հենց այդ ժամանակ. «Առավել քան վստահ եմ, որ դատաքննության փուլում Արեն Արամյանը արդարացվելու է: Արեն Արամյանը հանցավոր արարք չի կատարել, դեռ ընդհակառակը՝ Արեն Արամյանը մարտի է բռնվել: Այլ մանրամասներ հասկանալի պատճառներով չեմ ներկայացնում, ինձ թվում է՝ դատաքննությունը բաց կլինի ու բոլորին էլ տեսանելի կլինի, որ Արեն Արամյանը իրեն մեղսագրվող արարքում անմեղ է», - նշեց պաշտպանը:

Ադրբեջանական գերության մեջ պահվելու տասն օրերի ընթացքում, փաստաբանի փոխանցմամբ, Արամյանը ստացել է բժշկական օգնություն։ Հայաստանում մոտ 1.5-ամյսա կալանքի ընթացքում, չնայած բժիշկների ցուցումներին, չի ստացել անհրաժեշտ վերականգնողական բուժումը, իսկ ռենտգեն հետազոտության ենթարկվել է միայն այսօր։

«Ծնկի շրջանում ունի բազմաբեկոր կոտրվածքներ, որոնք նաև վնասել են հոդերը, հավաքվել է արյուն, այնքան, որ ինձ թվում է, բավական է՝ եզրակացություն կազմելու համար», - նշեց Արա Կարապետյանը՝ շարունակելով, - «ձերբակալելուց հետո հետազոտություն իրականացվել է դեկտեմբերի վերջին Էրեբունի բժշկական կենտրոնում, երբ որ պաշտպանական կողմը դիմել էր քրեակատարողական բժշկության ծառայության, ըստ բժիշկների եզրակացության, Արեն Արամյանը պետք է շտապ ենթարկվի վերականգնողական բուժման: Բացի դա, դեկտեմբերի 12-ին Մուրացանի հոսպիտալի մի խումբ բժիշկներ տվել են եզրակացություն, որ ֆիքսատորով պետք է մեկ ամիս մնա անշարժ, որից հետո՝ կրկին վերականգնողական բուժում: Ոչ մի գործողություն չի կատարվել, այս պահի դրությամբ էլ չի կատարվում բժշկական միջամտություն, միայն հետազոտություններ»: