«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե միջպետական հստակեցված սահմանի բացակայության պարագայում ինչի հիման վրա է որոշվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այսպես կոչված` Էյվազլիի հատվածը պատկանում Ադրբեջանին։
«Ընդհանուր առմամբ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանամներում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից, այսինքն` հասկանալի է, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց ունենք մոտավոր պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է»:

ՀՀ ԱԽՔ-ը նշեց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց Գրիգորյանի մեկնաբանմամբ, տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս Կապան ճանապարհով։
«Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, այսինքն` Կապան–Տաթև ճանապարհն ամբողջությամբ վերանորոգված ու երեկ հայտարարել ենք, որ այն արդեն բացված է, քաղաքացիների համար հարմար է, որ օգտվեն այդ ճանապարհից»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից։ 

Ավելին՝ տեսանյութում