«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիեննա

Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին նշված է կառավարության e-gov.am- ում, որտեղ հրապարակվել է ՀՀ վարչապետի ՝ կառավարական պատվիրակությունն Ավստրիա գործուղելու մասին որոշումը:

Ավելի վաղ  interfax գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում մարտի 29–ին։ 

Հիշեցնենք` վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հունվարին Դավոսում։