Կառավարությունը վերջապես հրապարակեց ԵԱՀԿ ՄԽ 2019 թ-ի առաջարկը, որի առկայությունը Փաշինյանն ու Մնացականյանը մերժել են (փաստաթղթեր)
«Կառավարությունը վերջապես հրապարակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թ-ի առաջարկը, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանն ու յուր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ օրերին մերժում էին:
Եթե կարճ ներկայացնեմ, Արցախի ՊԲ-ն դուրս էր գալիս հինգ շրջաններից, Լաչինն ու Քելբաջարը մնում էին կապող օղակ Հայաստանի հետ, որտեղ մոնիթորինգ էր իրականացնում ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղում գործում էին տեղի ընտրված լեգիտիմ իշխանությունները, Ադրբեջանի հետ շփման գծում կանգնում էին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ, ԼՂ-ում տեղի էր ունենում (երբ՝ հստակ չի) հանրաքվե:
Այս առաջարկով Արցախը մնում էր ՀԱՅԿԱԿԱՆ:
Հիմա Արցախում ոչ մի հայ չի ապրում»:
«Որ կարգավորման պլանները կիսատ պռատ հրապարակել ես, լավ ա, արդեն փաստաթղթավոված հասկացանք, որ կործանել Արցախը, բա քո պատասխանն էլ հրապարակի, որ իմանանք ոնց ես կործանել Արցախը:
Ասենք, որ չհրապարակես էլ գիտենք, բայց, որ փաատարկված լինի»:
Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»: <<...>>
Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել։ Ավելին՝ այստեղ:


