«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Կարեն Հարությունյան. Իսկ Հանրայինի ուղիղ եթերում այսօր Թաթայի համերգն է. Ամոթ, հազար ամոթ ձեզ

Կարեն Հարությունյան. Իսկ Հանրայինի ուղիղ եթերում այսօր Թաթայի համերգն է. Ամոթ, հազար ամոթ ձեզ

Էսօր մինչև լուսաբաց Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարի։ 

Բայց պետությունը որոշել է, որ այդ օրն այլևս չի հիշատակելու, ինչպես որ մոռացության տվեց Արցախի անկման օրը։

Մեր պետական այրերը, բյուջետային հիմնարկների ղեկավարները, պալատական ինտելիգենցիան, շոպլիկների տարատեսակ խմբերը, դիվանագետները - ԼՈՒՌ ԵՆ։ Անգամ անձնական տիրույթում։Իսկ Հանրայինի ուղիղ եթերում Թաթայի համերգն է։
Ազգերը հաղթում ու պարտվում են, հաշտվում կամ թշնամանում։

Ամենասարսափելին բարոյականության կորուստն է։
Ես չգիտեմ աշխարհի որևէ այլ պետություն ու «վերնախավ», որ իր համար կյանքը զոհած հազարավոր տղերքի հիշատակին այսպես վերաբերվի։

Ամոթ, հազար ամոթ ձեզ։

Կարեն Հարությունյան