Կարինե Հարությունյան. Կարևորը երկաթը միշտ տաք պահելն է։ Այլ հարց է՝ կարո՞ղ ես, պատրա՞ստ ես (տեսանյութ)
2008-ին ընտրությունները փետրվարի 19-ին էին, 20-ին ժողովուրդը Մատենադարանի մոտ էր, բողոքում էր ընտրակեղծիքերի դեմ։ Հազարավոր մարդիկ օրեր շարունակ դրսում էին։ Շատ, շատ երկար ժամանակ։
Նրանք հալածվում էին, աշխատանքից ազատվում, ծեծվում, ոստիկանների հայոյանքներին արժանանում, ձերբակալվում՝ վերջապես։ Բայց չէին կոտրվում։
Չերկարացնեմ։
... Ընտրություններից երեք օր հետո երբ գրում էի՝ մանդատները վերցրեք, բայց փողոցային պայքարը մի թողեք, մտածում էի, որ փողոցի համար դեռ ուշ չի։ Հիմա՝ արդյո՞ք ուշ չի փողոցի համար մեկ շաբաթ կամ տասը օր հետո։
Հավանաբար էլի ուշ չի, եթե ճիշտ ես ձեւակերպում օրակարգդ եւ ունես մարդիկ, որոնք իրենց էնտուզիազմով կվարակեն այլոց, պատրաստ կլինեն մի շարք զոհողությունների․․․
Ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում։
Կարծում եմ՝ կարեւորը երկաթը միշտ տաք պահելն է։
Այլ հարց է՝ կարո՞ղ ես, պատրա՞ստ ես․․․
Լրագրող Կարինե Հարությունյան


