«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան տեսնել Բունկա փղին

կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան տեսնել Բունկա փղին

«Երևանի կենդանաբանական այգի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Սիրելի այցելուներ,

Մեր տնօրինությունը մշտապես կարևորել է նոր նախաձեռնությունների իրականացումը Կենդանաբանական այգում ժամանակի հրամայականներին համապատասխան միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Կենդանաբանական այգու այցելուն այգում պետք է անցկացնի հարմարավետ ու հաճելի ժամանց։ Սա է մեր աշխատանքի առաջնահերթությունը։
Մենք մշտապես հետևողական ենք եղել կյանքի կոչել մեր այցելուների առաջարկները, որոնք միտված են եղել Կենդանաբանական այգու գործունեությունը բարելավելուն։

Ուրախությամբ հայտնում ենք, որ այսուհետ կենդանաբանական այգում այցելուները հնարավորություն կունենան տեսնել բոլորի կողմից շատ սիրված Բունկա փղին իր երկրորդ «տանը»։

Ցուցասրահի նախասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների և պատմությունների տեսքով ներկայացված կլինեն այգու հիմնադրման օրվանից Կենդանաբանական այգում բնակություն հաստատած փղերը։ 

Ցուցասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 12-ին, ժամը՝ 15։00-ին։ 
Բոլորիդ սիրով սպասում ենք»։