«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է

Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 937 են։

  • Նոր դեպքեր՝ 16
  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 937
  • Բուժվածներ - 149
  • Փաստացի բուժվողներ - 777
  • Բացասական թեստեր - 5160
  • Մահվան ելքեր - 11

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։