Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր բնակարանը, որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը:
Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։
Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ։
Հայտնի է դարձել, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, անհայտ անուն-ազգանունով մի անձնավորություն, ներկայանալով իբրեւ քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց եւ պահանջել Կարեն Լազարյանի մասին՝ հանցավորություն պարունակող տեղեկություններ։
Ավելին՝ syuniacyerkir.am-ում:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը:


