«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյան. «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու». 2008թ. (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու». 2008թ. (տեսանյութ)

Հատված ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. հունվարի 11-ի մամլո ասուլիսից:

– Պարոն նախագահ, Ձեր ընտրվելու դեպքում։ Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք կառուցելու Ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու։ Դա մոռացեք, դա իմ ոճը չէ։ Ո՛չ Ռուսաստանին կդիմեմ օգնության խնդրանքով, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ որևէ այլ մեկի։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից տրված իշխանությունն ինձ պետք չէ։ Եթե սկուտեղի վրա անգամ ինձ իշխանություն մատուցեն Ռուսաստանից, Ամերիկայից կամ որևէ այլ երկրից, ես այդ սկուտեղը, մի ծաղիկ էլ վրան ավելացրած, կվերադարձնեմ իրենց։

Ռուսաստանին ապացուցելու ես ոչինչ չունեմ։ Ութ տարվա իշխանավարության ընթացքում մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք ամենահավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ, պարտնյորական հարաբերություններ, մեր միջև չի եղել վասալի և սյուզերենի հարաբերություն։ Կարող եմ շեշտել նույնիսկ, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում 1990–1998 թվականներին ամենակոռեկտ, պարկեշտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հենց Ռուսաստանի հետ, և դրանից շահել են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը։

Հարաբերություններն անկեղծ, պարկեշտ և փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանցից շահում են երկուսը»։


Հիշեեցնենք՝ Հայաստանի ներկա իշխանությունը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաճաշի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները և այն, թե ինչով իրենք կարող են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը գրանտի տեսքով աջակցություն է ստացել՝ «արտաքին վնասակար ազդեցությունների դեմ» պայքարի համար։

«Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար», արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: