Լևոն Տեր-Պետրոսյան. «Գլխավորն այն է, որ այսուհետեւ եւս մեր իշխանությունները չշեղվեն Հռչակագրից եւ աստիճանաբար իրագործեն նրա դրույթները»
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը։
Հռչակագրի ընդունման առաջին տարեդարձի առթիվ տրված մեկնաբանության մեջ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում էր հետևյալը․
«Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի փակման ժամանակ իմ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի իշխանությունները ձգտել են հավատարիմ մնալ Հռչակագրին (թե որքան է հաջողվել, թող ժողովուրդը դատի), եւ ինչպես այն ժամանակ ասացի, այսօր էլ ուզում եմ ավելացնել, որ լուրջ շեղումներ Հռչակագրից, որը փաստորեն մեր քաղաքականության հավատամքն է, տեղի չեն ունեցել:
Այս մեկ տարվա ընթացքում մենք քայլ առ քայլ իրականացրել ենք Հռչակագրից բխող դրույթները։ Իհարկե, բոլորիս համար էլ պարզ է, որ սա մեկ տարվա ծրագիր չէ: Սա մեր ամբողջ քաղաքական ուղղությունն է, եւ Հռչակագրի լիակատար իրականացման համար դեռեւս ժամանակ է պահանջվում։
Գլխավորն այն է, որ այսուհետեւ եւս մեր իշխանությունները չշեղվեն Հռչակագրից եւ աստիճանաբար իրագործեն նրա դրույթները»:
(«ՀՀ», 1991թ)
Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:


