«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյան. Նորանկախ Հայաստանի պատմության հմտագույն գիտակը և անաչառ հետազոտողը՝ Հրայր Պալյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. Նորանկախ Հայաստանի պատմության հմտագույն գիտակը և անաչառ հետազոտողը՝ Հրայր Պալյան (տեսանյութ)

Նորանկախ Հայաստանի պատմության հմտագույն գիտակը և անաչառ հետազոտողը՝ Հրայր Պալյան:

Դրա փայլուն արտահայտությունն են, մասնավորապես, վերջինիս «Anatomy of peacemaking» (Խաղաղարարության անատոմիան, հայերեն հրատարակված «Անավարտ խաղաղություն» վերնագրով) գիրքը, ինչպես նաեւ նրա «Օրինաչափություն, որ ընկած է ընդդիմության դեմ քրեական հետապնդումների հիմքում»   եւ   «Քաղաքական ընդդիմախոսների հարաճուն հալածանքները…» հոդվածները։

Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ, որ Պալյանը մեծ փորձ եւ հեղինակություն ունի միջազգային հակամարտությունների կարգավորման միջնորդական ջանքերի բնագավառում։

Նրա գործունեության սեղմ նկարագրությունը թերեւս լավագույնս շարադրված է «Անավարտ խաղաղություն» գրքի դարձերեսին.

«Հրայր Պալյանը (ծնվ. 1948թ.) խաղաղաշինության ոլորտի մասնագետ է։

Իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել 1985-ին, իրավագիտության պատվո դոկտորի կոչման արժանացել 2009-ին՝ «Ժողովուրդների արժանապատվությանը, հարգանքին եւ ինքնորոշման իրավունքին երկարամյա նվիրվածության», եւ «միջազգային հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր հետեւողական ու անխոնջ աշխատանքի» գնահատմամբ։

1990-ից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում, International Crisis Group-ում եւ Carter Center-ում։ Աշխատել է Բալկաններում, Արեւելյան Եւրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում։ 2008–2018 թթ. դասավանդել է Էմորի համալսարանում, 2023-ին՝ Ջորջիա Թեքի Սամ Նանի անվան միջազգային հարաբերությունների համալսարանում»։

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Տեսանյութում՝ հատված «Անավարտ խաղաղություն» գրքի շնորհանդեսից