Լևոն Տեր-Պետրոսյան. Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակի առթիվ
Լեւոն Տեր-Պետրոսյան. Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակի առթիվ
Այս տարի լրանում է մեր պատմության ամենաերախտավոր անհատականություններից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակը, որի մեծագործությունն, իր շրջադարձային տարողությամբ եւ Հայկյան քաղաքակրթության հետագա ընթացքը պայմանավորող արդյունքով, համեմատելի է թերեւս միայն Մեսրոպ Մաշտոցի վաստակի հետ։
Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ, ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային, որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից:
(Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ագաթանգեղագիտական պրպտումներ» գրքից, Անտարես-Երեւան, 2019, էջ 6)։


