«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյան. «Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպումը Կապանի մարզադաշտում 1996թ, որտեղ գտնվում էին նաև այն ժամանակվա ընդդիմությունը ներկայացնող որոշ սադրիչ խմբեր։

«Ես վիճակների համեմատություն եմ կատարում, մնացածը ձեր գնահատելու խնդիրն է։
Այսօր այն խնդիրները չեն, որոնք կանգնած էին 4 տարի առաջ։ 4 տարի առաջ թշնամու թնդանոթները այս լեռների գլխին էին:  4 տարի առաջ թշնամու դեմ կանգնած էին մեր ցաքուցրիվ ջոկատները, մենք տալիս էին զոհեր:

Ես այսօր անցել եմ Երասխից մինչև Ղափան, եղել եմ բոլոր զինվորական կայազորներում, այդ կայազորները դուք էլ եք տեսել: Այսօր դուք տեսնում եք ձեզ ով է պաշտպանում: Ձեզ պաշտպանում է մի կանոնավոր, ամուր, հզոր, հաղթական բանակ: Սա չտեսնել և երազել այն օրերը, ես, իհարկե, կարող եմ զարմանալ: 
Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք»:

Տեսանյութը՝ Հարութ Ուլոյանի էջից: