«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք

Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք

Փաշինյանի պրոպագանդան հիմա էլ փորձում է Զանգեզուրի միջանցքի հանձնումը արդարացնել նրանով, որ դրա արդյունքով Ադրբեջանն իբր կախվածության մեջ է ընկնելու Հայաստանից։ Նիկոլական սուտը հենց այսպիսինը պիտի լինի եւ նվաստացոմն ու պարտությունը մատուցի որպես հաղթանակ ու մեծագույն առավելություն։

Այ տգետներ, Ալիեւի ամբողջ նպատակը հենց դա էր՝ ստանալ միջազգայնորեն լեգիտիմացված «անխոչընդոտ» հաղորդակցություն Հայաստանի տարածքով, որում «անխոչընդոտ» բառը նշանակում է, որ այլեւս այդ հաղորդակցության կառավարումը ընդհանրապես կախված չի լինելու Հայաստանի կառավարության որոշոմներից։

TRIPP գործարքը հենց դա է նշանակում. Ադրբեջանի համար հաստատվում է միջազգայնորեն երաշխավորված հաղորդակցության մի ռեժիմ, որի վրա Հայաստանն այլեւս որեւէ ազդեցություն չի ունենալու, հետեւաբար, չի կարողանալու այն օգտագործել որպես քաղաքականության գործիք։

Իսկ այն ճանապարհները, որը Ադրբեջանն է բացում մեզ համար, գտնվելու են ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում, նրանց վրայով ﬔր հաղորդակցության ռեժմն ու պայմանները կարգավորելու է Ադրբեջանը, հետեւաբար, հեշտությամբ օգտագործելու է որպես Հայաստանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշոմների գործիք։

Այնպես որ առաջարկված խաղաղ կարգավորումը ﬕակողմանի առավելություններ է տալիս Ադրբեջանին՝ իր պայմաններն եւ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ թելադրելու նպատակով։

P. S. Իհարկե, Հայաստանի համար տրանզիտը Ադրբեջանի տարածքով բացելու Ալիեւի որոշումը ողջունելի է որպես խաղաղության հաստատմանը նպաստող քայլ, բայց այն չի հանում սույն գրառման մեջ ներկայացված մտահոգությունները, քանի որ Ալիեւի ցանկացած քմահաճույքի դեպքում այն կարող է նորից փակվել կամ օգտագործվել որպես ճնշման միջոց։

Այդ հարցը կարող է լուծվել միայն մեր ներկայացված TRIPP+BRICS «Զանգեզուրի հանգույց» ծրագրի իրականացման դեպքում, ինչի շնորհիվ Հայաստանն իմունիտետ ձեռք կբերի Ադրբեջանի հնարավոր ճնշոմների նկատմամբ։

Լևոն Զուրաբյան