«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Այն ինչ անում է Փաշինյանը ոչ թե խաղաղություն է, այլ՝ խաղաղության կեղծիք (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Այն ինչ անում է Փաշինյանը ոչ թե խաղաղություն է, այլ՝ խաղաղության կեղծիք (տեսանյութ)

Գլխավոր խնդիրը այս ընտրություններում լինելու է խաղաղության խնդիրը:  Փաշինյանն էլ է դա  հասկանում, բայց խնդիրը այլ է: Ո՞վ կարող է խաղաղության վստահելի մոդել առաջարկել մեր հանրությանը:

Հիմա այն ինչ անում է Փաշինյանը ոչ թե խաղաղություն է, այլ՝ խաղաղության կեղծիք: 
Նախ ինքնին արդեն վատ է, որ խաղաղության առաջնորդ է ներկայանում է մի մարդ, որի կառավարման առաջին յոթ ու կես տարվա ընթացքում մենք ունեցել ենք տասը ռազմական բախում Ադրբեջանի հետ՝ բոլորը մեզ համար շատ վատ արդյունքով: Նման մարդուն հավատալը շատ դժվար է: 
Երկրորդը, ո՞նց է ստացվում, որ ոչ մի ռեալ հարց ոչ միայն լուծված չէ, այլ նաև այսքա՜ն զիջումներից հետո մենք մինչև հիմա չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ:

Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կախված է Ալիևից: Իր համար ավելի հրաշալի գուբեռնատոր Հայաստանում պատկերացնել հնարավոր չէ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան