«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Այսօր ամբաստանյալի աթոռին պետք է նստած լիներ Նիկոլ Փաշինյանը

Լևոն Զուրաբյան. Այսօր ամբաստանյալի աթոռին պետք է նստած լիներ Նիկոլ Փաշինյանը

Reuters-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով Հայ Առաքելական Եկեղեցուն, որևէ ապացույց չի ներկայացրել:

Փաստերն ու ապացույցները մի բան են ցույց տալիս, որ այսօր ամբաստանյալի աթոռին պետք է նստած լիներ նա, ով խախտելով կրոնական կազմակերպությունների գործերին չմիջամտելու Սահմանադրության և օրենքների պահանջները, չարաշահելով պաշտոնական լիազորությունները և միջամտելով եկեղեցու գործերին, ստիպել է իրավապահ մարմիններին և դատավորներին հանցագործություն կատարել սեփական ժողովրդի դեմ:

Եվ այդ մեկ մարդը` Նիկոլ Փաշինյանն է, որը ոտնահարելով 1700-ամյա պատմությունն ու ավանդույթները, պառակտիչ արշավ է իրականացնում մեր ինքնության և ազգային պետության դեմ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Հիշեցնենք՝ այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի  նախնական դատալսումների առաջին նիստը։

Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով նիստն այս փուլում կընթանա դռնփակ. այսպես որոշեց դատավոր Հակոբ Մանուկյանը։

Պաշտպան Արա Զոհրաբյանի առարկությանն ի պատասխան՝ դատավորը վկայակոչեց ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածը, որը դատավորին թույլ է տալիս կայացնել դռնփակ նիստ անցկացնելու որոշում։
Դատավորը պատճառաբանեց, որ դատավարության այս փուլում անձնական, մասնավոր կյանքին վերաբերող տվյալներ են հրապարակվելու, ուստի ինքը նպատակահարմար է գտնում, որպեսզի այս փուլում նիստեն ընթանան դռնփակ։

Ավելի ուշ դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը. «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր ուսումնառության ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»։