«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Դիմակայել իշխանազավթի բռնապեռության հաստատմանը` սա է հիմա գլխավոր խնդիրը

Լևոն Զուրաբյան. Դիմակայել իշխանազավթի բռնապեռության հաստատմանը` սա է հիմա գլխավոր խնդիրը

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 101-րդ հոդվածը խախտելով, որտեղ գրված է՝ կամ պիտի այդ չեղարկված տեղամասերում վերաքվեարկություն լիներ, կամ պիտի ընդհանուր վերաքվեարկություն լիներ, ոչ մեկն է անում, ոչ մյուսն է անում։ Եվ այդ ամբողջը դառնում է անճշտություն, որի իրավունքը չուներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եղել է մանդատագողություն՝ չորս մանդատի։

Բայց սա սովորական մանդատագողություն չի, որովհետև մենք գիտե՞ք ինչ է կատարվել։ Այս չորսը մանդատով, այս չորսը գողացված մանդատների շնորհիվ, այն մեծ, լայնածավալի մասին չենք խոսում, որ ինքը ստացել է դրանով 60 մանդատ, բայց ինքը չորսը մանդատ էլ գողանում է, որպեսզի ապահովի իր երեք-հինգերորդը, ինչը իրեն թույլ է տալու դատախազ նշանակել՝ առանց կոմպրոմիսի գալու ընդդիմության, մարդու իրավունքների պաշտպան նշանակել… Այսինքն, այստեղ չորս մանդատով լուծվում է անձնիշխանության հաստատման հարց», Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնսխագահ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը Փաշինյանի գործողությունները դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ պնդելով, որ Փաշինյանը փորձում է իր անձնիշխանությունը հաստատել՝ միջազգային հանրությանը խոստանալով լուծել Ադրբեջանի հետ խաղաղության հարցը։

«Նա փորձում է՝ հաշվի առնելով միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, այն պատրվակով, որ իբր դրա համար առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից սահմանադրական մեծամասնության ձեռքբերումը։ Ինքը հիմա սկսել է մի բռնատիրական, բռնաճնշումներով կամպանիա իր հակառակորդների դեմ, որի նպատակն է իր անձնիշխանության հաստատումը, որը ինքը միջազգային հանրության աչքերում արդարացնում է նրանով, որ սա միակ ձևն է, որ ես կկարողանամ լուծել Ադրբեջանի պահանջը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու կապակցությամբ և հաստատեմ խաղաղություն Ադրբեջանի հետ։ Սա, իհարկե, սուտ է և շանտաժ է»։

Ինչ վերաբերում է հանրային բողոքի բացակայությանը ընտրական արդյունքների կապակցությամբ, ՀԱԿ փոխնախագահը դա պայմանավորում է նրանով, որ փողոցային պայքարը պետք է առաջնորդի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, որն այս պարագայում «Ուժեղ Հայաստան»-ն է:

Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարում Սամվել Կարապետյանի ուժի և այլ ընդդիմադիրների հետ՝ համատեղ պայքարի և իշխանության նախաձեռնություններին հակազդելու շուրջ, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական հանրաքվեի դեպքում «ՈՉ»-ի ճակատ ձևավորելու հարցով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։