«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Երբ փորձում են ՀՅԴ-ի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Փաշինյանի ասօրվա հետապնդումների հետ...

Լևոն Զուրաբյան. Երբ փորձում են ՀՅԴ-ի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Փաշինյանի ասօրվա հետապնդումների հետ...

Երբ փորձում են Դաշնակցության հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակամարտությունը համեմատել Նիկոլ Փաշինյանի ասօրվա հետապնդումների հետ, ակամա հիշում եմ Հեգելից վերցրած և Մարքսի կողմից պոխակերպված հայտնի արտահայտությունը. «Պատմության մեջ նշանակալից իրադարձությունները տեղի են ունենում երկու անգամ` առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես զավեշտ»:

«Դրո»-ի եւ «30+1»-ի գործերով կար 5 դիակ, քստմնելի սպանություններ եւ մի ամբողջ ահաբեկչական կազմակերպության արխիվ:

Դաշնակցության անդամների դեմ այսօրվա գործերով չկա ոչ կատարված հանցագործություն, ոչ արյուն, ոչ տուժած մարդ, այլ լավագույն դեպքում`  Strikeball խաղի դուրս նետված մնացուկներ: Տիպիկ սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինված "հիբրիդային պատերազմի" PR պղպջակ-փազլը հավաքելու եւ Ալիեւին Հայաստանի «դենացիֆիկացիայի» (ապազգայնացման) առաջընթացը զեկուցելու նպատակով:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան