«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Ես քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Ես քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, որը կզարգանա և դեպի ապագան կգնա ինքնիշխան, խաղաղության պայմաններում:

Զուրաբյանը նշում է, որ  որ քվեարկել է նրա համար, որպեսզի գերտերությունները չպատերազմեն Հայաստանում և չվերածեն ավերակների, ազդեցության համար նրանց պայքարը լինի միայն ներդրումներով, իսկ Հայաստանը դառնա կապող կամուրջ՝ ոչ միայն արևելքի ու արևմուտքի, այլ նաև հյուսիսի և հարավի միջև։

Լևոն Զուրաբյանը՝ հայտարարել է նաև, որ քվեարկել է մի Հայաստանի համար, որտեղ կհարգվեն ինքնությունը, պատմամշակութային արժեքները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կգործեն Սահմանադրությունն ու օրենքները և որ խելագար Հայաստանը կփոխարնվի  խելամիտ Հայաստանով:

«Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, օրենքները, հոգևորականներին և քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը, քվեարկել եմ մի երկրի համար, որտեղ երկրի ղեկավարը խուլիգան չի, այլ պարկեշտ մարդ է, որը հարգում է օրենքը: Եվ վերջապես քվեարկեցի մի երկրի համար, որտեղ հարգվում է մեր ինքնությունը, պատմամշակութային արժեքները, չեն փորձում մեր միջից հանել մեր հայությունը»։

Անդրադառնալով խուզարկություններին ու ձերբակալություններին՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն նշեց.

«Մեմ են չէ՞ դարձրել, որ ռեժիմը խուճապի մեջ է, դա լավագույն դրսևորումն է: Եթե դու քվեարկության օրը զբաղված ես ընդդիմախոսների բանտարկություններով, խուզարկություններով, ձերբակալություններով, ընդ որում, դա մեկ հոգու մասին չէ, այլ զանգվածային բնույթ է կրում: Դա ի՞նչ է նշանակում, խուճապն էլ ոնց է լինում:

Սա մեզ համար մարտահրավեր է, որովհետև հայ ժողովուրդն այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից սա մարտահրավեր է, որ ինքը նետում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, և, ըստ էության, ուզում է բացել բռնապետության դուռը:
Բռնաճնշումները, ձերբակալությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վկայում են այն մասին, որ կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ, հայ ժողովրդի կամքը պետք է լինի աներկբա, մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում բուն դնի բռնապետությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը։

Ավելին՝ տեսանյութում