«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Եվ Արևմուտքի հետ բլոկավորվելը, և Ռուսաստանի տակ մտնելը կատաստրոֆիկ կլինի Հայաստանի համար

Լևոն Զուրաբյան. Եվ Արևմուտքի հետ բլոկավորվելը, և Ռուսաստանի տակ մտնելը կատաստրոֆիկ կլինի Հայաստանի համար

«Ի վերջո, ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը այսքան ժամանակ: Ընդամենը պատերազմով հանձնվելու քաղաքականությունը փոխարինել է «խաղաղությամբ» հանձնվելու քաղաքականությամբ: 
Հայաստանը այսօր պետական կամք չունի: Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն է ստացել մեր արտաքին քաղաքականության վրա, քան Նիկոլ Փաշինյանը»:

Փաշինյանը խախտել է 1991-ից առկա քաղաքականությունը՝ բոլորի հետ հավասար հարաբերություններով պահել մեր անկախությունն ու անվտանգությունը։ Նա խաղում է բլոկային քաղաքականություն, սա անմիջական վտանգ է մեր անկախության համար», «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Եվ Արևմուտքի հետ բլոկավորվելը, և Ռուսաստանի տակ մտնելը կատաստրոֆիկ կլինի Հայաստանի համար: 
Մենք առաջարկում ենք բոլոր ուղղություններով համագործակցելու և աշխարհաքաղաքական բալանսը պահելու մեխանիզմներ` ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ-ը, Իրանի հետ երկաթուղու կառուցումը, ԱԲ նախագծերի դիվերսիֆիկացիա», նշել է Զուրաբյանը: