Լևոն Զուրաբյան. Գլխավոր խնդիրն այսօր նոր հայկական օրակարգի ձևավորումն է (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետություն չկա բուն հայկական օրակարգ, այսօր կա օտարածին օրակարգեր, Արևմուտքը, ՌԴ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգերն են բերում, բոլորն ունեն իրենց գործակալները, նրանք իրականացնում են այդ պետությունների օրակարգը։ Այս մասին ՀԱԿ գրասենյակում կայացած բանախոսության ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Բանախոսության թեման է «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը»։
«Քանի դեռ մեր ժողովուրդը չի ձևավորել իր իրական, ազնիվ, անկեղծ օրակարգը, ոչ մի հաջողության չենք հասնելու, և գլխավոր խնդիրն այսօր նոր հայկական օրակարգի ձևավորումն է։ Այդ համատեքստում, սկսելու ենք բանախոսությունների ցիկլ, հրավիրելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք մեր կարծիքով բուն ասելիք ունեն այս մասով, սա ազգային նպատակ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։