Լևոն Զուրաբյան. Հանգիստ օգտագործեք «Զանգեզուր» բառը «Սյունիք»-ի հետ փոխադարձաբար և մի զիջեք այն ադրբեջանցիներին
Ի դեպ, Զանգեզուրը հայկական բառ է, դա ձեզ ասում եմ որպես մորական կողմից 100-տոկոսանոց «խնձորկեցի» (Խնձորեսկ, Գորիս):
Ինձ չեք հավատում, գոնե հավատացեք «Զանգեզուր» բառի Wikipedia-ի տված ծագումնաբանությանը:
Եթե ձեզ դա էլ չհամոզի, բացեք տատիս` բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանի «Հին Խնձորեսկ, իմ Խնձորեսկ» չքնաղ պոեմը, որում սյունյաց աշխարհին նա այլ կերպ չի անվանում քան Զանգեզուր:
Այնպես որ հանգիստ օգտագործեք «Զանգեզուր» բառը «Սյունիք»-ի հետ փոխադարձաբար և մի զիջեք այն ադրբեջանցիներին:
Նշենք, որ նաև լեզվաբան հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանն է (Լեյդեն / Բեռլին) անդրադարձել «Զանգեզուր» տեղանվան ստուգաբանության խնդրին: Տեղանվան ծագումը վերջերս տարատեսակ ձևաչափերով ավելի ու ավելի հաճախ է շահարկում ադրբեջանական քարոզչությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես թյուրքական: Լեզվաբանական վերլուծության արդյունքում, այդ թվում՝ հղում անելով միջնադարյան աղբյուրների վրա, Մարտիրոսյանն ապացուցում է, որ «Զանգեզուր»-ի հիմքում ընկած է բնիկ հայկական ծագման «Ձագէձոր» տեղանունը:
Հոդվածն անգլերենով հրապարակվել է academia.edu կայքում:
Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը: Թարգմանությունը՝ FIP.am-ի:


