Լևոն Զուրաբյան. Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը Հայաստանի անկախության և զարգացման ամենակարևոր երաշխիքներից է
Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը Հայաստանի անկախության և զարգացման ամենակարևոր երաշխիքներից է
Փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել.
Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է Հայաստան-Իրան Ռազմավարական Համագործակցության Զարգացման Կենտրոն հիմնադրամի (մի կողմից) և Հայ ազգային կոնգրես կուսակցության (մյուս կողմից) միջև՝ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով։
1. Հուշագրի նպատակը
Կողմերը, բարձր գնահատելով երկու երկրների համագործակցության ներուժը, համաձայնվում են՝ իրենց օրինական լիազորությունների շրջանակներում, նպաստել տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և աջակցել միմյանց նախաձեռնություններին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով։
2. Համագործակցության ընդհանուր ուղղությունները
Կարծիքների փոխանակում և խորհրդակցություններ Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող քաղաքականության վերաբերյալ
Համատեղ նիստերի, սեմինարների և միջոցառումների կազմակերպման փոխադարձ աջակցություն
Սատարում երկու երկրների տնտեսական, մշակութային և քաղաքական հաստատությունների միջև կապերի դյուրացմանը
Տեղեկատվության և փորձի փոխանակում ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ
3. Համագործակցության սկզբունքները
Կողմերի միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, յուրաքանչյուր կողմի կազմակերպական անկախության պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենքների ու կանոնակարգերի լիարժեք պահպանման վրա։ Սույն հուշագիրը զերծ է ֆինանսական պարտավորություններից և իրավաբանորեն պարտադիր հանձնառություններից և միայն արտահայտում է կողմերի համագործակցելու կամքը։
4. Ժամկետը և ընդհանուր պայմանները
Սույն հուշագիրն ուժի մեջ է ստորագրման օրվանից երկու տարի ժամկետով և կարող է երկարաձգվել կողմերի գրավոր համաձայնությամբ։ Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի նախնական գրավոր ծանուցմամբ դադարեցնել համագործակցությունը։
ՀԱԿ փոխնախագահ
Լևոն Զուրաբյան
Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստան-Իրան ՌՀԶԿՀ և ՀԱԿ կուսակցության միջև տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Այն ստորագրեցին Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին։
Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ ասուլիս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։


