«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Մենք տոնում ենք Հաղթանակը, իսկ նրանց համար դա «թակարդ» է, պարտությունը՝ «ազատագրում կապանքներից»

Լևոն Զուրաբյան. Մենք տոնում ենք Հաղթանակը, իսկ նրանց համար դա «թակարդ» է, պարտությունը՝ «ազատագրում կապանքներից»

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր Մեծ Հաղթանակների օրվա կապակցությամբ և փառաբանում մեզ դրանք պարգևած Մեծ Հերոսներին:

Մեր անկախ պետությունը ստեղծվեց հաղթանակներով: Մեր անկախացումը և 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունից և վտարումից փրկությունը շաղկապված գործընթացներ էին, որոնց գլխավոր խորհուրդը հայ ժողովրդի երկու հատվածների ազատությունն էր և սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքն և ձգտումը:

Այսօր, ցավոք Արցախն ընկած է այն բանից հետո, երբ ենթարկվեց ցեղասպանության և վտարման: Այն մարդիկ, ովքեր իրենց բախտախնդիր  և ոճրագործ քաղաքականությամբ մեր հայ ժողովրդին ներքաշեցին 2020-2023 թվականների կործանարար պատերազմների մեջ, մարդիկ, ովքեր դարձան հայ ժողովրդի պարտությունների և նվաստացման խորհրդանիշը, այսօր փորձում են ծածկել իրենց հանցավոր անկարողությունը, ողորմելիությունը և դավաճանությունը, վարկաբեկելով մեր փառապանծ Հաղթանակները, ներկայացնելով դրանք որպես «թակարդ», իսկ պարտության ահավոր հետևանքները որպես մեր պետությունը «թակարդից հանելու» բարեբախտություն:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, հիմա էլ ջանասիրաբար աշխատում են Հայաստանի ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար: Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը` «ազատագրում կապանքներից»:

Հայ ժողովրդի պատվի և կյանքի հարց է ազատվել նման  ճղճիմ «գաղափարներ» կրող  ղեկավարներից և գոնե Հայաստանի Հանրապետությունը փրկել ինքնիշխանության և ազատության կորստից: 

Մենք տոնում ենք Հաղթանակը և հաստատում ինքնիշխան ազատության մեր կամքը:

ՀԱԿ վարչապետի թեկնածու
Լևոն Զուրաբյան