«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Նիկոլ «բյուլ-բյուլ» Փաշինյանի նոր ժողովրդավարական արկածները և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Նիկոլ «բյուլ-բյուլ» Փաշինյանի նոր ժողովրդավարական արկածները և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը (տեսանյութ)

ՆԻԿՈԼ «ԲՅՈւԼ-ԲՅՈւԼ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈւՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Երբ Մամիկոն Ասլանյանը ջախջախում է ՔՊ-ին և, ժողովրդի բացարձակ վստահությունը ստանալով, դառնում է Վանաձորի համայնքապետ, նրան 2 տարի 7 ամսով շինծու մեղադրանքով նստացնում ես բանտ (էսօր արդարացվել է):

Երբ Վարդան Ղուկասյանը ջախջախում է ՔՊ-ին և դառնում է Գյումրիի համայնքապետ, նրան սարքած գործով նստացում ես բանտ (մի մասով արդարացվել է, մյուսով դեռ վարույթը շարունակվում է):

Երբ Վոլոդյա Գրիգորյանը ջախջախում է ՔՊ-ին և ընտրվում է Փարաքարի համայնքապետ, նրան սպանում ես:

Երբ Արկադի Թամազյանը ջախջախում է ՔՊ-ին և ընտրվում է Ալավերդիի համայնքապետ, ապօրինի ճնշումներ ես գործածում ավագանիի անդամների վրա և ոստիկանության բիրտ ուժով նրան դուրս հանում համայնքապետարանից:

Նոյեմբերյանի ընդդիմադիր համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ձերբակալում ես, մեղադրելով այն բանի համար, որ կիսաքանդ կառույցը վարձով է տվել ոչ թե ամսական 100 000, այլ` 70 000 դրամով:

Գորիսում ՔՊ-ին ջախջախած ընդդիմադիր Առուշ Առուշանյանին կալանքի տակ ես պահում 8 ամիս: Առուշ Առուշանյանը, տեսնելով, թե ինչ է լինում ՔՊ-դեմ պայքարած ընդդիմադիրների հետ, սերտում է Նիկոլ Փաշինյանի տված դասը, անցնում ՔՊ-ի շարքերը, տանում հաղթանակ, չունենալով մրցակից:

Նույն դասը սերտում են հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների համարյա բոլոր պոտենցիալ մասնակիցները, ինչի արդյունքում, չնչին բացառությամբ, ընտրություններին չեն մասնակցում ընդդիմադիր ուժերը:

Դասը չսերտած և Ստեփանավանում ընտրական հայտ  ներկայացրած «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ հատուկ դաստիարակչական դասընթաց ես անցկացնում և ընտրություններից առաջ ձերբակալում հանայքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին, ավագանու ևս 5 թեկնածու, ընդհանուր առմամբ 21 մարդ:

Արդյունքում հոկտեմբերի 25-ին ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է կրում ՏԻՄ «ընտրություններում», ստանալով սովետական շրջանի ցուցանիշներ:

Ահա այսպես ժողովրդավարության սոխակ Նիկոլ «Բյուլ-Բյուլ» Փաշինյանը ոչնչացրեց ընտրությունների մեխանիզմը Հայաստանում:

ՀԱԿ փոխնախագահ
Լևոն Զուրաբյան

Այս և այլ զարգացումների մասին, ներառյալ Իրանի և Հայաստանի դեմ պլանավորվող պատերազմի, Հայասատանը  ԵԱՏՄ-ից հանելու գերծընթացի և այլ կարևոր հարցերի մասին Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում: