«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Նպատակն ատոմակայանը փակելն է, Սյունիքը կվերածվի քաղցկեղածին շրջանի... (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Նպատակն ատոմակայանը փակելն է, Սյունիքը կվերածվի քաղցկեղածին շրջանի... (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

  • «Վենսի հետ ստորագրած համաձայնագիրը հեքիաթ է. մեզ հորդորում են հրաժարվել մեր ատոմակայանից, թույլ չեն տալիս նոր ատոմակայան կառուցել, բայց փոխարենն առաջարկում են մոդուլային ինչ-որ ատոմակայաններ, որոնք երբեք չեն էլ լինելու: 
  • Ես այս ամեն ինչի տակ տեսնում եմ հեքիաթի վաճառք Հայաստանին: Ստացվում է՝ մենք փակելու ենք նորմալ ատոմակայանը, փոխարենը՝ գայթակղվելու ենք հեքիաթային փոքր մոդուլային ռեակտորներով, որը երբեք չի իրագործվելու և որն ԱՄՆ-ում նույնիսկ չկա, ձախողված փորձեր ունեն միայն: Նպատակն այն է, որ թույլ չտան՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի: Ամերիկյան SMR-ները (small modular reactor) ուրվական են. դրանք գոյություն չունեն, և հայտնի չէ՝ դրանք երբևէ գոյություն կունենա՞ն, ու արդյո՞ք տնտեսապես շահավետ կլինեն:
  • Խոսում են Սյունիքի հանքարդյունաբերության մասին: Հիմա ամենակարևոր խնդիրը հազվագյուտ մետաղներն են՝ լիթիումը, ուրանը… Հիմա եկեք հասկանանք՝ մենք ուզում ենք Հայաստանն աղբանո՞ց դարձնել, Սյունիքն էլ՝ քաղցկեղածին շրջան, ուր գալու են ու մեր առողջության հաշվին փող աշխատե՞ն: Մենք դառնում ենք միներալ կցաբազա ուրիշների համար: Մենք Արևմուտքի հետ համագործակցության՝ մեզ համար ձեռնտու հարթություններ պետք է գտնենք, և դրանք կան, ուղղակի այս իշխանությունն ի վիճակի չէ դա անել: 
  • Փաշինյանը պատրաստ է Սյունիքը վերածել միջանցքի, աղբանոցի, որի հարստությունները շահագործվելու են:
  • Իսրայելական մամուլը չի էլ թաքցնում, որ Սյունիքով միջանցքն իրենց համար է կառուցվում՝ Իրանին մեկուսացնելու և իսրայելական ռազմական ուժի հասանելիությունը դեպի Իրան ապահովելու նպատակով: TRIPP-ը շահեկան է նաև Ամերիկայի համար, Թուրքիայի, Ադրբեջանի, խնդրահարույց է Չինաստանի համար, Հնդկաստանի, Ռուսաստանի շահերի համար: Մենք զուտ աշխարհաքաղաքական իմաստով ունենք դեռ չհաստատված միակողմանի խաղաղության մոդել: TRIPP-ն ական է դառնում: BRICS-ի երկրները հենց այնպես չեն հանձնելու տարածաշրջանը:
  • Նիկոլ Փաշինյանը պրոքսի պատերազմի թատերաբեմ է դարձնում Հայաստանը: Դրա համար մենք ասում ենք՝ կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցումը: Այս կերպ մենք կազատագրվենք Ադրբեջանից միակողմանի կախվածությունից»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր 168.am-ում: