«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը լրացուցիչ չարիք է, որի հաղթահարմանը պետք է ուղղված լինեն բոլորիս ջանքերը

Լևոն Զուրաբյան. Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը լրացուցիչ չարիք է, որի հաղթահարմանը պետք է ուղղված լինեն բոլորիս ջանքերը

Փաշինյանը դիմել է հանցավոր մեթոդների՝ ընտրությունների կեղծման, նա չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․

«Այսօր հարցի գինը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանում ունենալու է 65, թե՞ 60 մանդատ։ Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսուհետև ոչ լեգիտիմ է։ 2026 թ․-ին ժողովուրդը չի՛ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա կեղծարար է, ուզուրպատոր, իշխանություն յուրացնող։ Լեգիտիմություն այլևս գոյություն չունի։ Այսինքն, այս ճգնաժամի իրական պատասխանը պետք է լինի Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչումը և նոր ընտրությունների անցկացումը։ Սա միակ ելքն է, որը կարող է մեր ազգին լեգիտիմության բերել»,  168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նշել է Հայ  ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այս ընտրություններից հետո նորից, ինչպես և մինչև 2018 թվականը, ունենք իշխանության լեգիտիմության ճգնաժամ, որը կարող է հաղթահարվել միայն հայ ժողովրդի ազատ կամարտահայտությունը արտահայտող նոր ընտրությունների միջոցով:

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը լրացուցիչ չարիք է երկրի համար, որի հաղթահարմանը այսուհետև պետք է ուղղված լինեն բոլորիս ջանքերը»: