Խոսք
Լևոն Զուրաբյան. Որևէ հավատավոր մարդ չի ուզենա դառնալ «զինվոր» Փաշինյանի այս կեղտոտ խաղում
Ինչ որ մեկը հավատու՞մ է, որ գրոհներ հղելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, եկեղեցին հնարավոր է առողջացնել: Սա ոչ թե եկեղեցու առողջացման գործընթաց է լինելու, այլ քանդման, քայքայման և ստոր կրքեր բորբոքելու:
Եթե իսկապես եկեղեցին առողջացնելու նպատակ կար, պետք էր գործել շատ լուռ, զգույշ ու առանց հրապարակային սադրանքների՝ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, այդ թվում Վեհափառի հետ քննարկելով բոլոր գործընթացները:
Ես չեմ կարծում, որ որևէ հավատավոր մարդ կուզենա դառնալ «զինվոր» Փաշինյանի այս կեղտոտ խաղում: Բացառվում է նման բան:
Նրա խաղադրույքը ՏԱԿԱՆՔԻ վրա է։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան


