Լևոն Զուրաբյան. Փաշինյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ: Հանրային ֆորում
Այս ամենին մենք պետք է մոտենանք ոչ թե եկեղեցու, կաթողիկոսի, այլ մեր հիմնարար ժողովրդավարական, սահմանադրական և քաղաքացիական ազատությունների պաշտպանության տեսակետից, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նրա գլխավորած իշխանությունը ոտնահարում է, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը:
Նրա անպատժելիությունը քանդում է մեր պետականության իրավական հիմքերը և ժողովրդավարական համակարգը մեր երկրում: Նա պետք է պատասխան տա օրենքի առաջ:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Անի Գրանդ Հոթել հյուրանոցի «Արևա» դահլիճում տեղի կունենա «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորում:
Ֆորումին հրավիրված են հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ քննարկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր քաղաքացիական ազատությունների դեմ իշխանությունների ձեռնարկած հարձակումները և մեր հանրության հակադարձման ձևերը:
Հետաքրքրված լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:


