«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. ՔՊ-ականները ոչնչից այդքան չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից. «Հրապարակ»

Լևոն Զուրաբյան. ՔՊ-ականները ոչնչից այդքան չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է:

Մենք ասում էինք, որ ղարաբաղյան պատերազմը հաղթական ավարտ է ունեցել, եւ ընդամենը այդ հաղթանակը պետք է ամրապնդել, զիջելով Ղարաբաղից դուրս հինգ շրջանները, ինչպես որ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբի համանախագահությունը:

Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց այդ բանակցությունները, չնայած որ 2019 թվականին իր սեղանին դրված էր խաղաղության այդ նախագիծը: Նա Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ, ջարդուխուրդ արեց եւ ոչնչացրեց Արցախը, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին՝ պնդելով, որ դա նույնն է, ինչ առաջարկում էր Տեր-Պետրոսյանը:

Այժմ Փաշինյանն ու իր թիմն ասում են, որ մենք դավաճանել ենք մեր կուսակցության գաղափարին, սակայն մեր գաղափարը հաղթական գաղափարն էր, ինչը վիժեցրեց եւ թաղեց այս ռեժիմը: Այժմ փորձում են խաղաղության անվան տակ մտցնել այս զիջողականությունը եւ դա նույնացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարների հետ:

Փաշինյանն անդադար զիջում է եւ այդպես էլ խաղաղություն չի ստանում։ Մեր եւ իրենց տարբերությունը շատ մեծ է:

Լևոն Զուրաբյան

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: