«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան TRIPP-ն իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան TRIPP-ն իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև (տեսանյութ)

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տակ ստորագրությունը չի դնում, որովհետև շարունակում է ծրագրել Սյունիքի բռնակցումը:

Միացյալ Նահանգները խաղաղության երաշխավորի դեր չեն ստանձնում, իսկ իրենց կայունացնող դերը վտանգված է բազմաթիվ գործոններով` կարճաժամկետից երկարաժամկետ. Իրանի վրա հնարավոր հարձակումը և դրա ապակայունացնող հետևանքները, Կոնգրեսի նոյեմբերյան մասնակի ընտրությունները, որոնք կարող են թուլացնել Թրամփի վարչակազմին, ԱՄՆ ազգային անվտանգության դոկտրինը, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ -ի հարաբերական տնտեսական և տեխնոլոգիական թուլացումը:

Անդրադառնում ենք նաև Մինեապոլիսի դեպքերին և քաղաքացիական պատերազմի մասին կանխատեսումներին, որոնց մասին խոսում է հեղինակավոր քաղաքագետ Բարբարա  Վալթերը:

Մեր խաղաղության և անվտանգության մեխանիզմը պետք է բալանսավորված լինի և նախատեսի Հայաստանի տարածքով բոլոր ուղղություններով կոմունիկացիաներ կառուցելու ինքնիշխանություն:

 Լևոն Զուրաբյան