Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ (ուղիղ)
Զուրաբյան. «Հրապարակումները պնդում են` Փաշինյանը հրեշ է, որը ստացել է կարգավորման պլան, բայց մերժել է»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ:
«Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիեւին պատերազմ սկսելու համար սպիտակ քարտ է տվել՝ չգնալով բանակցությունների․
Արցախյան հարցի կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակից հետո, 2019 թվականին առաջարկված լուծման տարբերակը լավագույնն էր», նշում է ՀԱԿ փոխնախագահը:
Զուրաբյանը համեմատականներ անցկացրեց երկու առաջարկների միջև երկու տարբերակներն էլ հիմնված են կարգավիճակի հարցը կասեցված թողնելու, բայց խաղաղություն հաստատելու հայեցակարգի վրա․ «Ստեղծել մի իրավիճակ, երբ Արցախում մարդիկ կապրեն այնպես, ինչպես սովորաբար, միայն խաղաղության մեջ։ Հայկական և ադրբեջանական կողմերը չեն կարող համաձայնության գալ կարգավիճակի հարցի շուրջ. նման լուծում հնարավոր չէ։ Հետեւաբար, միակ իրատեսական տարբերակը կարգավիճակի հարցը թողնելն է՝ լուծելով մյուս հարցերը։ Քայլ առ քայլ լուծումը առավելություն էր, քանի որ այն ԼՂ-ն դիտարկում էր որպես սուբյեկտ։ Ի տարբերություն 2019-ի առաջարկի, 1997 թվականի ծրագիրը պահանջում էր, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԼՂ-ն ստորագրեն այն։ Սա նշանակում է, որ այն ԼՂ-ն անմիջապես դառնում էր միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ»։
Լևոն Զուրաբյանի բնութագրմամբ՝ Փաշինյանը Հայաստանը տանում է էֆթանազիայի՝ որպեսզի դանդաղ, չտանջվելով մահանա․ «Բոլորին հիմարի տեղ է դնում, իսկ հիմարը ինքն է։ Գիտելիքներ չունենալով՝ ձեռնամուխ է եղել երկիրը ղեկավարելուն։ Միայն մի անգրագիտությունը բավական էր երկիրը նման վիճակի հասցնելու համար»։
Ամբողջական՝ տեսանյութում


