«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է.

Մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։