«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Մարիամ Ծատրյան. «Սիրելի վարչապետ, էդ վաակումի մեջ Լևոնն առանձնացել է, ուզեք էլ չի մոռացվի»

Մարիամ Ծատրյան. «Սիրելի վարչապետ, էդ վաակումի մեջ Լևոնն առանձնացել է, ուզեք էլ չի մոռացվի»

Մեր գոյության հիմքում դրված խնդրի՝ Ղարաբաղյան հարցի շուրջ վարչապետ Փաշինյանը լավ ու հստակ խոսեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ժամանակ։ Ինձ համար էլ էր տարօրինակ, որ այդ թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային նորմալ դիսկուրս չի եղել և թեման գնացել է ոչ մի թիզ հող֊հողերը ծախել թշվառ,տկար ձևակերպումների շրջանակում։ Այդ մասին շատ եմ ասել, խոսել, քարկոծվել։

Սիրելի վարչապետ, լավ ես ասում, ընտիր ես ձևակերպել, ներքևում խոսքիդ մեջբերումն եմ տեղադրում, բայց ախր եկեք խոստովանենք, որ և՛ նախընտրական, և՛ հետընտրական և բոլոր, բոլոր ժամանականերում այդ խնդրի մասին 90֊ականներից մինչև 2007 թ բաց հանրահավաքներ(քո ներկայությամբ) և 2017֊ի նախընտրական շրջան բաց տեքստով, ժաղովրդին պարզ բառերով,հնարավորինս պարզ ձևով և հանրային խոսքով ներկայացել է միայն ու միայն Լևոն Տեր֊Պետրոսյանը և իր ղեկավարած Կոնգրեսի ժողովուրդը՝ չվախենալով աշխարհի տակի պիտակավորումներից, զրպարտանքներից, պաթոլոգիկ հիստերիայից։

Դուք էլ գիտեք, թե ովքեր են մեղավոր, որ Հայաստանի քաղաքական, փիլիսոփայական միտքը ամուլ է եղել, բայց էդ վաակումի մեջ Լևոնն առանձնացել է, ուզեք էլ չի մոռացվի, խոսել է ու շարունակում է խոսել, ինչքան էլ ցավոտ լինի։ Ղարաբաղի հարցը կարմիր թելի պես անցել է Լևոնի քաղաքական գործունեության ակտիվ֊պասիվ շրջափուլերի ողջ երկայնքով։

Վարչապետի խոսքից՝ «Մենք մի մեծագույն սխալ ենք գործել երրորդ հանրապետության պատմության ընթացքում՝ փոխանակ ասենք Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք՝ հակառակն ենք արել, ասել ենք՝ «եկեք Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսենք»։ Դրա համար ձևավորվել է այս անորշության ու կասկածի մթնոլորտը»։

Մի փոքր վերապահումով՝ ապրես, Նիկոլ...

Մարիամ Ծատրյան