«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ է հայտնել

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ է հայտնել

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը երեկ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը քննող Վերաքննիչ դատարանի նախագահ դատավոր  Վազգեն Ռշտունուն:

Այս մասին ասյօր  հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Երեկ պետք է քննվեր նրա բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, սակայն նիստի սկբում Մուշեղյանը միջնորդություն է ներկայացրել:

Նշենք, որ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունը, ինչից հետո նա դիմել էր Առաջին ատյանի դատարան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապրիլի 12-ին մերժել էր  Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա կալանքը փոփոխվել է Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: