«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը պատարագ է մատուցում Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում (ուղիղ)

Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը պատարագ է մատուցում Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում (ուղիղ)

Այսօր՝ հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Մասիսի տարածաշրջան)

Հիշեցնենք՝ Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասն իր հավատարմությունն է հայտնել թեմի առաջնորդապահ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանին։

«Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ», հայտարարել է Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը

Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»։ (Ա Տիմ 1։5)

Բարի եկաք, ուրախություն ենք ապրում, որ ներկա ենք այս Պատարագին. Նորաբացում ողջունեցին նոր առաջնորդին