Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում. Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին
Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում
Մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:
«4 նոր եպիսկոպոս կձեռնադրվի այս կիրակի. վարդապետներ Հայր Ռուբենը, Հայր Իսահակը, Հայր Զաքարիան եւ Հայր Անանիան
Առաջին երկուսը Մասյացոտնի ու Գեղարքունիքի թեմերի նոր տեղապահներն են ` Տիրադավերի գրոհից հետո նշանակված:
Տիրադավերը մաքրեցին Հայ առաքելական Եկեղեցին, փոխարենը 4 արժանապատիվ եւ նվիրյալ վարդապետ կիրակի կձեռնադրվի եւ կօծվի եպիսկոպոսաց բարձր աստիճան ստանալով ու ամրացնելով եկեղեցու սյուները:
Փառք շատ Տեր Աստված
Կիրակի ձեռնադրման եւ օծման վեհ արարողությանը կմասնակցեն հազարավոր հավատացյալներ»:


