Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (ուղիղ)
Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Այսօր՝ մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի՝
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին,
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․Ռուբեն վարդապետ Զարգարյանին,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․Անանիա վարդապետ Ծատուրյանին
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։


